Փարիզում բողոքի ակցիայի մասնակիցների քանակը չափազանցվել է

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 4-ին ֆրանսիական Nouvell d'Armenie պարբերականի թղթակից Ժան Էքիյանը հերքել է իր իսկ հրապարակած տվյալները Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի Փարիզ կատարած այցի հետ կապված բողոքի ակցիայի մասնակիցների թվի վերաբերյալ` ներողություն խնդրելով ընթերցողներից: Իր հերքման մեջ Էքիյանը ներկայացրել է Փարիզի ոստիկանության պաշտոնական տվյալները, որոնց համաձայն ցույցին մասնակցել է շուրջ 300 հոգի:



Նման թյուրիմացությունը լրագրողը բացատրել է շտապողականությամբ:



Ավելի շուտ, հոկտեմբերի 1-ին Ժան Էքիյանը հաղորդել էր, թե Փարիզում բողոքի ակցիային է մասնակցել շուրջ հազար հոգի:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---