Ջերմուկում քննարկում են «Գինու ուղու» ստեղծման հարցերը

PanARMENIAN.Net - Եվրախորհրդի Կի-ի նախաձեռնության ծրագրի առաջատար ծրագրերից մեկի` Գինու, մշակույթի ու զբոսաշրջության փոխանակումների ծրագրի շրջանակում Ջերմուկում տեղի կունենա փորձագետների հանդիպում, որտեղ քննության կառնվեն կատարված աշխատանքները, կվերանայեն գործունեության ուղղվածությունները - կսահմանվեն առաջիկա կար-որ քայլերը:



Ինչպես հայտնել է PanARMENIAN.Net ի թղթակցին Վայոց Ձորի Զբոսաշրջության զարգացման կենտրոնի տնօրեն Շիրակ Միքայելյանը` «Օլիմպիա» առողջարանական կենտրոնում քննարկվում են «Գինու ուղու» ստեղծման հարցերը` Արեւելյան գործընկերության ծրագրի շրջանակներում: Նա ավելացրել է, որ քննարկումներին մասնակցում են 10 եվրոպական երկրների ներկայացուցիչներ, եւ հանդիպմանը կամփոփվեն նախնական Ծրագրի արդյունքները`փորձի փոխանակաում գինեգործության, մշակույթի ու զբոսաշրջության ոլորտներում : Այդ ծրագիրը մեկնարկել է 2006 թ-ին` Կիեւի նախաձեռնությամբ:



Միջոցառումը կազմակերպվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության, Վայքի «Աշխատանք - հայրենիք» ՀԿ-ի, Վայոց Ձոր մարզի Զբոսաշրջության զարգացման կենտրոնի, ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ իրականացվող «Մասնավոր մրցունակ հատված» Հայաստանում (CAPS) ծրագրի - ԱՄՆ Գյուղատնտեսության դեպարտամենտի աջակցությամբ գործող Ագրոբիզնեսի - գյուղի զարգացման կենտրոնի (CARD), Ջերմուկի «Օլիմպիա» առողջարանի աջակցությամբ:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---