Լոս-Անջելեսում կայացած բողոքի ցույցին մասնակցել է 3000 հոգի

PanARMENIAN.Net - Լոս-Անջելեսի Ոստիկանության բաժանմունքը հրապարակել է Beverly Hills Hilton-ի մոտ, որտեղ կանգ է առել Սերժ Սարգսյանը, հավաքված ցուցարարների թվի մասին տվյալները:



Ավելի վաղ աղբյուրները հաղորդում էին 12 000 ցուցարարների մասին:



Լոս-Անջելեսը դարձավ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի համահայկական ուղեւորության երրորդ կանգառը: Մինչ այդ նա Սփյուռքի ներկայացուցիչների հետ հանդիպումներ է ունեցել Փարիզում եւ Նյու-Յորքում, որպեսզի քննարկի հայ-թուրքական Արձանագրությունները: Փարիզում եւ Նյու-Յորքում նույնպես բողոքի ոչ մեծ ցույցեր են կայացել:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---