Հայաստանի եւ Թուրքիայի փոխհարաբերությունները չեն կարող հավերժ թշնամական լինել

PanARMENIAN.Net - Հայաստանի եւ Թուրքիայի փոխհարաբերությունները չեն կարող հավերժ թշնամական լինել: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է Արմենական-Ռամկավար Ազատական կուսակցության անդամ Արշավիր Գենջյանը: «Պետք չէ վախենալ որեւէ նախագծերի ծրագրումից կամ Թուրքիային ընդառաջ որեւէ քայլեր կատարելուց»,- ասել է Արշավիր Գենջյանը` ավելացնելով, որ երկրների միջեւ հարաբերությունների կարգավորումն անհրաժեշտ է: Նրա խոսքով, նախքան որեւէ քայլեր կատարելը Հայաստանը պետք է ամեն ինչ ծանրութեթեւ անի:



«Սփյուռքի գլխավոր անհանգստությունը Հայոց ցեղասպանության հարցն է»,- ասել է Արշավիր Գենջյանը` նշելով, որ այդ հարցն ուղղակիորեն կապված է Սփյուռքի հետ: Նա բարձր է գնահատել նաեւ հայկական համայնքների հետ հանդիպելու` Հայաստանի նախագահի նախաձեռնությունը` ասելով, որ «հաճելի է տեսնել, որ Սերժ Սարգսյանը կիսում է Սփյուռքի անհանգստությունը»:



Գենջյանը նաեւ ինքնախաբեություն է համարել կարծելը, որ Հայոց ցեղասպանության հարցը կլուծվի առանց որեւէ բարդությունների:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---