ՆԱՑԻՍՏՆԵՐԸ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՍՊԱՆԵԼ ԵՆ ՄԻ ԱԴՐԲԵՋԱՆՑՈՒ

PanARMENIAN.Net - Մարտի 28-ի երեկոյան ուլտրա ռադիկալ երիտասարդական խմբավորման անդամները Մոսկվայում մի ադրբեջանցու են սպանել: Ինչպես հաղորդում է մոսկովյան «Կոմերսանտ» թերթը, սքինհեդների զոհի մարմինը դանակի բազմաթիվ վերքերով հայտնաբերվել է Դմիտրովի մայրուղում գտնվող ստորգետնյա անցումում: Պատահարի վայր ոստիկանության գալուց հետո, հարձակման ենթարկված ադրբեջանցին մահացել է ուշքի չգալով: Սպանվածի անունը առայժմ անհայտ է: Վկաների ցուցմունքների համաձայն, ադրբեջանցու վրա հարձակվել են հինգ նացիստ դեռահասներ:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---