Հայաստանի եւ Ֆրանսիայի Առեւտրի տները մտադիր են խորացնել երկկողմ հարաբերությունները

PanARMENIAN.Net - Տարբեր ոլորտներում հայ-ֆրանսիական հարաբերությունների խորացման եւ ընդլայնման համար, Մարսելից Հայաստան կուղարկվի տեխնիկական աջակցության պատվիրակությունը, լրագրողներին հաղորդել է, Երեւանում կայացած մամլո ասուլիսում Ֆրանսիայի Ազգային Ժողովի պատգամավոր, Պրովանս-Ալպ-Կոտ դ`Ազյուր շրջանի խորհրդի նախագահ Միշել Վոզելին:



Նրա խոսքերով, տեխնիկական պատվիրակության առաքելության հարցերը մանրամասն քննարկվել են Վոզելիի ու Երեւանի քաղաքապետի եւ ՀԱԳ նախարարի տեղակալի հետ հանդիպումների ընթացքում: «Տեխնիկական աջակցության խորհրդատուները Հայաստանում կանցկացնեն համատեղ ծրագրերի իրականացման համար լուծումների մշակման աշխատանքներ այն ոլորտներում, որտեղ հնարավոր կլինի հաստատել լավագույն համագործակցությունը, մասնավորապես` առողջապահության, կրթական, տեղեկատվական տեխնոլոգիաների, արդյունաբերական արտադրության, այդ թվում նաեւ քիմիական արդյունաբերության զարգացման ոլորտներում», - պարզաբանել է Վոզելին:



Բացի այդ, նա հաղորդել է, որ Երեւանի քաղաքապետի հետ քննարկվել են Հայաստանի եւ Ֆրանսիայի առեւտրի տների միջեւ հարաբերությունների խորացման մասին հարցերը:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---