Paris Match հանդեսը հատուկ համար է նվիրել Հայաստանին

PanARMENIAN.Net - Ֆրանսիական հայտնի Paris Match հանդեսը իր հոկտեմբերի առաջին համարում, մեկուկես միլիոն տպաքանակով 16 էջանոց հատուկ գունազարդ ներդիր է հատկացրել Հայաստանին: «Հայաստանի վերազարթոնքը» (Le Renouveau de lArmռnie) խորագրով ներդիրը բացառիկ լուսանկարների եւ տեքստերի միջոցով ներկայացնում է վերաշենացող այսօրվա Հայաստանը, վաղվա նրա ձգտումները, նրա կշիռը տարածաշրջանում եւ տեղը ժամանակակից աշխարհում:



Ներդիրը բացվում է ֆրանսիական հասարակության երեք հանրաճանաչ դեմքերի խոսքերով, որոնք պատմում են իրենց հայկական արմատների եւ Հայաստանի հետ հոգեկան կապի մասին: «Իմ երեխաների երակներով հայկական արյուն է հոսում, նրանք դաստիարակվել են հայկական ոգով եւ գիտեն իրենց նախնիների պատմությունը», ասում է Ֆորմուլա 1-ի բազմակի չեմպիոն Ալեն Պրոստը: Հայտնի երգչուհի Էլեն Սեգարան պատմում է իր մանկական հուշերի, Շառլ Ազնավուրի հետ երեք տարի առաջ Հայաստանում տված բացառիկ համերգի եւ հայկական մեղեդիների անկրկնելի հուզականության մասին: «Ինձ համար հայկականությունն առաջին հերթին հիշողության առջեւ պարտքն է», ասում է հանրահայտ հեռուստալրագրող, «Պարի-Սեն Ժերմեն» ֆուտբոլային ակումբի նախկին նախագահ Շառլ Վիլնյովը:



Ներդիրը, հենվելով Paris Match-ի սեփական թղթակիցների եւ լուսանկարիչների ռեպորտաժների վրա, նոր տեսանկյուններից է դիտում երեւանյան պատկերներն ու երիտասարդության առօրյան: Ներդիրում ներառված է հարցազրույց Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ,-հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---