«Հայաստան» համահայկական հիմնադրամը Հայաստանի պետական ագրարային համալսարանի 10 լավագույն ուսանողի համար սահմանել է կրթաթոշակ

PanARMENIAN.Net - «Հայաստան» համահայկական hիմնադրամը, ԱՄՆ արեւմտյան շրջանի տեղական մարմնի նախաձեռնությամբ եւ հովանավորությամբ, Հայաստանի ագրարային համալսարանում սովորող, Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկի զավակ հանդիսացող, սոցիալապես անապահով եւ ուսումնական բարձր առաջադիմություն ունեցող ուսանողների համար սահմանել է կրթաթոշակ` ուսման վարձի փոխհատուցման տեսքով:



Լավագույն ուսանողներիթեկնածությունը Հիմնադրամին կներկայացնի համալսարանի ղեկավարությունը, ի դեմս` ռեկտոր Արշալույս Թարվերդյանի: Ուսանողների վերջնական ընտրությունը կկատարի Հիմնադրամի ԱՄՆ արեւմտյան շրջանի տեղական մարմինը: Ընտրված ուսանողներից յոթը կրթաթոշակ կստանան մեկական կիսամյակ, երկուսը` երկու կիսամյակ, իսկ լավագույն ուսանողը ողջ ուսումնառության ընթացքում բարձր առաջադիմությունն ապահովելու դեպքում կրթաթոշակով կպարգեւատրվի մինչեւ ուսման ավարտը:



«Ակնկալում ենք, որ այս լավագույններն իրենց գիտելիքներն ու հետագա փորձառությունը կնվիրաբերեն հայրենիքի շենացման գործին»,- հույս հայտնեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի խորհրդական Աիդա Խաչիկյանը:
 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---