Հայ երաժիշտների կատարմամբ կհնչեն 8 բուլղարական ժամանակակից կոմպոզիտորների 8 ստեղծագործություն

PanARMENIAN.Net - «1961 թ-ին Հայաստանի եւ Բուլղարիայի կոմպոզիտորների միությունները սկսել են սերտ Համագործակցել, որը ընդհատվեց Խորհրդային Միության փլուզումից հետո: Նախորդ տարի` Բուլղարիայի Կոմպոզիտորների միության հետ միասին մեզ հաջողվել է կազմակերպել Սոֆիայում ժամանակակից հայկական երաժշտության համերգ, որը անցավ մեծ հաջողությամբ», - հոկտեմբերի 6-ին կայացած մամլո ասուլիսում, ասել է Հայկական երաժշտության ասամբլեայի նախագահ, կոմպոզիտոր Լեւոն Չաուշյանը:



Պատասխան համերգը տեղի կունենա հոկտեմբերի 6-ին` Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը` «Վերադարձի» երրորդ փառատոնի շրջանակներում: «Հայաստան-Բուլղարիա երաժշտական կամուրջներ» համերգին` հայտնի երաժիշտների կատարմամբ կհնչի ժամանակակից բուլղարական երաժշտություն: Համերգին ներկա կլինեն Բուլղարիայի Կոմպոզիտորների միության նախագահ Վեիսլավ Զաիմովը եւ կոմպոզիտոր Յորդան Գոշեվը, որի ստեղծագործությունները ընդգրկվել են համերգի ծրագրում:



Հայ երաժիշտների կատարմամբ կհնչեն 8 բուլղարական ժամանակակից կոմպոզիտորների 8 ստեղծագործություն` Ա. Դիամանդիեվ, Ա.Պոտուրլյան, Պ. Ստոյկով, Ի. Դմիտրով, Յ. Գոշեւ, Վ. Զաիմով, Պ. Ստոյանով:



Փառատոնի շրջանակներում, որի փակումը տեղի կունենա հոկտեմբերի 24-ին` նախատեսված է 6 համերգ:



«Վերադարձի» Դասական երաժշտության փառատոնը անցկացվում է «Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամի կողմից` Հայաստանի առաջին տիկնոջ Ռիտա Սարգսյանի բարձր հովհանու ներքո եւ VivaCell-MTS ընկերության ֆինանսական աջակցությամբ:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---