Հայաստանի բուհերում ուսման վճարը ԼՂՀ, Ջավախքի եւ ՀՀ ուսանողների համար կդառնա նույնը 6 հոկտեմբերի 2009 - 16:43 AMT PanARMENIAN.Net - Այսօր ՀՀ Խորհրդարանում անցան քննարկումներ ՀՀ «Կրթության մասին» եւ «Բարձրագույն եւ հետբուհական կրթության մասին» օրենքներում երկրորդ ընթերցմամբ փոփոխություններ կատարելու մասին: Օրենքի հեղինակը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն է: Նա լրացումներ է ներկայացրել այն օրենքներին, որոնք վերաբերում են Հայաստանում սովորողներին եւ Լեռնային Ղարաբաղից եւ Վրաստանի Սամխցե Ջավախքից ու Քվեմո Քարտլիից ուսանողներին: Օրենքում կատարված փոփոխությունների շնորհիվ վերընշված շրջաններից ուսանողները պետք է վճարեն ուսման համար այնքան, որքան ՀՀ քաղաքացիները: Նաիրա Զոհրաբյանը շնորհակալություն է հայտնել իր գործընկերներին եւ Կառավարությանը տվյալ օրինագծում իրեն աջակցելու համար եւ հույս է հայտնել, որ օրենքն ուժ կստանա 2010թ-ի օգոստոսի 1-ից: «Այս առավելություններից օգտվելու հնարավորություն կունենան այն դիմորդները, ովքեր Հայաստանի բուհեր կընդունվեն 20010-2011թթ», - նշեց Զոհրաբյանը` պատասխանելով PanARMENIAN.NET-ի թղթակցի այն հարցին, թե տարածվում է արդյոք այս օրենքը նրանց վրա, ովքեր արդեն ուսանում են երկրի բուհերում: Տվյալ օրինագիծը բարձր է գնահատել նաեւ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը, նշելով, որ նորամուծությունները լավ նախադեպ կհանդիսանան Սփյուռքի երիտասարդների համար: «Այս օրինագիծը կօգնի Արցախի Եւ Ջավախքի երիտասարդությանը զգալ իրենց հայ ժողովրդի լիարժեք անդամ», - նշեց իշխող Հանրապետական Կուսակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |