Նշանակվել են Եվրասիական զարգացման բանկի Տաջիկստանը ներկայացնող անդամները

PanARMENIAN.Net - Տաջիկստանը ֆինանսների նախարար Սաֆարալի Նաջմիդդինովին իր լիազոր ներկայացուցիչն է նշանակել Եվրասիական զարգացման բանկում, իսկ Ներդրումների ու պետական գույքի կառավարման պետական կոմիտեի նախագահի տեղակալ Աբդուգաֆոր Ռախմոնովին` նրա տեղակալի պաշտոնում: Այս մասին ասվում է PanARMENIAN.Net ի ստացած հաղորդագրության մեջ, որը տրամադրել է «Օգտակար կապեր» հաղորդակցային գործակալության հաճախորների հետ աշխատանքի գծով ավագ մենեջերի ասիստենտ Իրինա Լագունովան:



Մինչ այժմ ԵԱԶԲ-ի Խորհրդի կազմում էին ՌԴ-ի Ղազախստանի ու Հայաստանի ներկայացուցիչները: Հայաստանը ներկայացնում էին ՀՀ էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանն ու նրա տեղակալ Իոսիֆ Իսայանը;



Ընթացիկ տարվա հունիսին Տաջիկստանը դարձավ բանկի չորրորդ լիարժեք մասնակիցը:



Եվրասիական զարգացման բանկը միջազգային ֆինանսական կազմակերպություն է, որի հիմնադիրներն են Ռուսաստանն ու Ղազախստանը (2006): Բանկի կանոնադրական կապիտալը կազմում է 1,5 մլրդ ԱՄՆ դոլար:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---