Հայկական խորհրդարանի կողմից Արձանագրությունների վավերացումը ոչ մի կերպ կախված չէ թուրքականի որոշումից 6 հոկտեմբերի 2009 - 16:56 AMT PanARMENIAN.Net - ՀՀ նախագահի հանդիպումները հայկական համայնքների հետ անցնում են ոչ թե ասելու համար, որ անցկացվել են, այլ որպեսզի նախագահը ներկայացնի սեփական դիրքորոշումը եւ ականջ դնի հայ-թուրքական Արձանագրությունների վերաբերյալ Սփյուռքի կարծիքներին եւ անհանգստությանը: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ Կարեն Ավագյանը: Նրա խոսքով, չնայած սեփական անհանգստությանը, Սփյուռքի զգալի մասը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման կողմից է: Նա նաեւ նշել է, որ հայկական խորհրդարանի կողմից Արձանագրությունների վավերացումը ոչ մի կերպ կախված չէ թուրքականի որոշումից: Ընդ որում, Ավագյանը նկատել է, որ խորհրդարանական կոալիցիան դրանց վավերացման կողմից է հանդես գալիս:«Եթե թուրքական խորհրդարանը հրաժարվի վավերացնել Արձանագրությունները, դրանք չեղյալ կհայտարարվեն»,- ասել է Կարեն ավագյանը` ավելացնելով, որ այդ դեպքում Թուրքիան ստիպված կլինի բացատրել իր գործողությունները միջազգային հանրությանը: Ավագյանը նաեւ նշել է, որ հայ-թուրքական սահմանի բացման դեպքում Վրաստանը ստիպված կլինի վերանայել իր սահմանած մաքսերը, որոնք նա այսօր առաջադրում է Հայաստանին, քանի որ աշխարհում նման գներ գոյություն չունեն: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |