Սոչիի հայկական համայնքի ղեկավարը հրաժարվում է հանդիպել Հայաստանի նախագահի հետ 6 հոկտեմբերի 2009 - 19:15 AMT PanARMENIAN.Net - Սոչիում Ռուսաստանի Հայերի միության (ՌՀՄ) Տեղական բաժանմունքի խորհրդի նախագահ Հակոբ Կոչկոնյանը հրաժարվել է մասնակցել Հայաստանի Հանրապետության նախագահի հետ հանդիպմանը, որը կազմակերպվելու է հոկտեմբերի 7-ին Դոնի Ռոստովում:Ինչպես հայտնել է Հակոբ Կոչկոնյանը, ինքը հրաժարվում է մասնակցել հանդիպմանը` ի նշան հայ-թուրքական Արձանագրությունների ծրագրված ստորագրման դեմ բողոքի, գրում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը: Սոչին հայերի` Համշենի պատմական հայկական մարզի, որն այժմ մտնում է Թուրքիայի կազմի մեջ, բնիկների բնակության կոմպակտ վայր է: Համշենահայերի կարծիքով, Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ սահմանի ճանաչման մասին Արձանագրությունների մի կետը խաչ է դնում հայրենիքը վերադարձնելու` իրենց հույսերի վրա: Կրասնոդարի շրջանում մոտ 200 000 համշենահայ է բնակվում: Հոկտեմբերի 7-ին Դոնի Ռոստովում համահայկական ուղեւորության շրջանակներում կկայանա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը Ռուսաստանի եւ ԱՊՀ երկրների հայկական համայնքի հետ: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |