Հայաստանի զորամասերում կցուցադրվեն հայկական ֆիլմեր 6 հոկտեմբերի 2009 - 19:38 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ազգային կինոկենտրոնի եւ ՀՀ պաշտպանության նախարարությաննախաձեռնությամբ, այս տարվանից ՀՀ տարածքում տեղակայված բոլոր զորամասերում կցուցադրվեն հայկական ֆիլմերը: Աննախադեպ այդ կինոծրագիրը սեպտեմբերի 25-ին մեկնարկեց Սեւանի ավազանում տեղակայված զինմասերում, ուր եւ բացի հայկական ֆիլմերի ցուցադրությունից, զինվորականների համար անցկացվեցին կինոարվեստին նվիրված դասախոսություններ, հանդիպումներ ստեղծագործական կոլեկտիվների հետ եւ այլն:Ինչպեստեղեկացրեց Հայաստանի ազգային կինոկենտրոնի մարկետինգի եւ միջազգային հարբերությունների բաժնի պետ Մարտին Ուրիխանյանը, բացի զինվորական մասերից ֆիլմերը ցուցադրվեցին նաեւ Քնարավան բնակավայրում: Այս անգամ, ցուցադրության համար ընտրվել էին Ալբերտ Մկրտչյանի Տխուր փողոցի լուսաբացը, Թորգոմ Նալբանդյանի Հասա մերոնք են, Արման Մանարյանի Հեղնար աղբյուր ֆիլմերը, Ռոբերտ Սահակյանցի մուլտիպլիկացիոն կինոնկարներից, Վ.Սարոյանի ստեղծագործությունների մոտիվներով նկարված մուլտֆիլմերը, ինչպես նաեւ ՀԱԿ-ի վերջին նախաձեռնության` Գժուկներ մանկական ծրագրերից: Մ.Ուրիխանյանի խոսքերով, դեռեւս 2007թ. Ազգային կինոկենտրոնը ՀՀ մշակույթի նախարարության հետ համատեղ իրականացնում էր նմանատիպ մի ձեռնարկ` Միջմարզային մշակութային համագործակցություն. մշակութային մաս ծրագրի շրջանակներում: Այդ ընթացքում կինոկենտրոնի ջանքերով Հայաստանի հեռավոր, սահմանամերձ եւ բարձր լեռնային 20-ից ավելի բնակավայրերում ցուցադրվեցին 40 ֆիլմ: Բացի ֆիլմերի ցուցադրություններից, այդ բնակավայրերում կազմակերպվել եւ անցկացվել էին հանդիպումներ դերասանների եւ ռեժիսորների հետ: Սակայն , այստարվանից Հայաստանիազգային կինոկենտրոնի եւ պաշտպանության նախարարության հետ համատեղ կինցուցադրությունների ծրագիրը վերամեկնարկեց արդեն նորովի: Մ.Ուրիխանյանը համոզված է, որ ճանաչողական եւ ուսուցողական նշանակության այս ծրագիրը կդառնա շարունակական: Կինոուղեւորության հաջորդ կանգառը Արցախի զորամասերն ու բնակավայրերն են լինելու: Ուշագրավ Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ամենաընթերցվողը բաժնում | ԵԱԶԲ–ն, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրն ու «Երեմյան Ֆարմը» ՀՀ–ում «Կաթ դպրոցներում» ծրագրի ընդլայնման մտադրությունների համաձայնագիր են կնքել «Կաթ դպրոցներում» ծրագրի մեկնարկն ազդարարվել էր 2022 թվականի դեկտեմբերին OVIO-ի նախաձեռնությամբ անցկացվել է «Ամպային տեխնոլոգիաների և Տվյալների մշակման կենտրոնների զարգացում» խորագրով DC24 համաժողովը Համաժողովի նպատակն է վերհանել ոլորտի մարտահրավերները և գտնել դրանց լուծումները Բաղանիսում, Բերքաբերում, Կիրանցում և Ոսկեպարում անհատական բնակելի տուն կառուցելու դեպքում կտրվի 5 մլն դրամ Շահառուների նոր շրջանակին վերաբերող փոփոխություններն ուժի մեջ կմտնեն օգոստոսի 1-ից Ըստ Բայրամովի՝ խաղաղության գործընթացի ամենալուրջ խոչընդոտը ՀՀ սահմանադրությունն է «Բաց մնացած հարցերի թիվը զգալիորեն կրճատվել է»,- ասել է նա |