ՀՀ ՏՄՊՊՀ եւ Ռումինիայի մրցակցային խորհրդի միջեւ համագործակցության հուշագիր ստորագրվեց

PanARMENIAN.Net - Այսօր ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանությանպետական հանձնաժողովի եւ Ռումինիայի մրցակցության խորհրդիմիջեւստորագրվեց համագործակցության հուշագիր, հաղորդում է ՏՄՊՊՀ մամլո ծառայությունը: Հուշագրի ստորագրմամբ երկու երկրների մրցակցային մարմինները նպատակ ունեն ստեղծել բարենպաստ պայմաններ երկկողմ հարաբերությունների զարգացման համար, խթանել եւ ամրապնդել մրցակցության օրենսդրության ոլորտում կողմերի միջեւ համագործակցությունը` հիմնվելով հավասարության եւ փոխադարձ շահերի սկզբունքների վրա:



Ըստ Հուշագրի, համագործակցությունն իրականացվելուէհետեւյալ ուղղություններով. փոխադարձաջակցություն` կողմերի առկա փորձի հիման վրա, հետազոտությունների, ուսումնասիրությունների, դիտանցումների, ստուգումների եւ վարույթների իրականացմանն առնչվող հարցերով փորձի փոխանակում, ինչպես նաեւ պրակտիկ օժանդակություն, տեղեկատվության փոխանակում եւ այլն:
 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---