Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ դիվանագիտական հարաբերություններում նոր փուլ է սկսվում 6 հոկտեմբերի 2009 - 19:52 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 7-ին Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը աշխատանքային այցով կմեկնի Փարիզ, որտեղ կմասնակցի ՅՈՒՆԵՍԿՈ-ի 35-րդ գլխավոր կոնֆերանսին եւ ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստին: Այցի ընթացքում նախատեսված է Էդվարդ Նալբանդյանի եւ Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Բեռնար Կուշների հանդիպումը: Փարիզում նաեւ կկայանա Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց մուտքի արտոնագրերը փոխադարձաբար վերացնելու մասին համաձայնագրի ստորագրման արարողությունը: Նույն օրը Հայաստանի ԱԳՆ ղեկավարը կմեկնի Քիշնեւ, որտեղ հոկտեմբերի 8-ին կմասնակցի ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստին, ինչից հետո Նալբանդյանը հայկական պատվիրակության կազմում` ՀՀ նախագահի հետ միասին, կմասնակցի ԱՊՀ նախագահների նիստին: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |