Հայկական մի շարք ԶԼՄներում տպագրվող Արցախի քարտեզները խախտում են ԼՂՀ Սահմանադրությունը 6 հոկտեմբերի 2009 - 22:52 AMT PanARMENIAN.Net - Այսօր խորհրդարանական երեկոյան նիստին «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը քննադատեց մի շարք ԶԼՄներում Արցախի խեղաթյուրված քարտեզների տպագրումը եւ նշեց, որ Արցախի այսօրվա քարտեզն արտացոլում է միայն նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի տարածքը եւ Շահումյանը, ինչը հակասում է ԼՂՀ Սահմանադրությանը եւ ԼՂՀ «ադմինիստրատիվ-տարածքային բաժանման» մասին օրենքի 2-րդ կետին:Ալավերդյանը նշեց, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի «Վեստի» ռուսական հեռուստաընկերությանը տված վերջին հարցազրույցից պարզ է դառնում, որ այս ամենը ոչ թե հանդիսանում է առանձին ԶԼՄ-ների սխալմունքը, այլ քաղաքականություն, որն ընդունվել եւ իրականացվում է հայաստանյան իշխանությունների կողմից երկար տարիների ընթացքում: Ալավերդյանը կոչ է արել ՀՀ իշխանություններին դադարեցնել Արցախի ժողովրդի տարածքային ամբողջականության իրավունքի ոտնահարումը, խստագույնս պահպանել միջազգային չափանիշները ԼՂՀ նկատմամբ, ԼՂՀ հետ հաստատել միջպետական պայմանագրային հարաբերություններ եւ վերջապես` ճանաչել Արցախի անկախությունը` նպաստելով դրա միջազգային ճանաչմանը: Նա բացատրեց իր պահանջների տրամաբանությունը նրանով, որ նման քայլերը կբացառեն ԼՂՀ անվտանգության եւ տարածքային ամբողջականության նկատմամբ ոտնձգությունները, այդ թվում նաեւ հայ - թուրքական հարաբերությունների ենթատեքստում: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Դանիել սարկավագը՝ բերետավորների գործողությունների մասին․Ծեծում էին՝ «հայր սուրբ, հայր սուրբ» ասելով Նա ասել է, որ ոստիկանության այդ ծառայողներն ամեն ինչի պատրաստ են Կենդանաբանական այգու փղի համար նոր բացօթյա ազատավանդակ կկառուցվի Ավինյանն ասել է, որ նամակներ է ստանում Բունկա փղի պահման ոչ բարվոք պայմանների մասին Լևոն Երանոսյանը մեղավոր է ճանաչվել, բայց համաներվել է Մեղադրանքներից մեկի մասով քրեական դատավարությունը դադարեցնել վաղեմության ժամկետի հիմքով Երևանի մանկապարտեզներում տեսախցիկներ կդրվեն․ Մոտ 135 մլն դրամ կպահանջվի Նախատեսվում է մինչև 1700 տեսահսկման կետ ունենալ |