Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատումը կձեւավորի քիչ թե շատ տանելի մթնոլորտ բանակցությունների համար 7 հոկտեմբերի 2009 - 13:34 AMT PanARMENIAN.Net - Շարունակվում էՀայաստանիՀանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանիհամահայկական ուղեւորությունը, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: Ավարտելով հանդիպումները Լոս Անջելեսում Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Լիբանան: Հոկտեմբերի 6-ին Հայաստանի Նախագահը Բեյրութում հանդիպում է ունեցել Մերձավոր Արեւելքի, Եգիպտոսի, Իրանի եւ Պարսից Ծոցի երկրների հայաշատ համայնքների, ազգային կազմակերպությունների ու կառույցների ավելի քան հարյուր ներկայացուցիչների հետ:Նախագահ Սարգսյանը Բեյրութում օգտակարէգնահատել համահայկական ուղեւորության ընթացքում տեղի ունեցած հանդիպումները եւ նշել, որ բացի հնչող կողմ կամ դեմ փաստարկներից, եղել են նաեւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հետ կապված շատ արժեքավոր առաջարկություններ: «Հայաստանի ու Թուրքիայի միջեւ այժմ գոյություն ունեցող անբնական վիճակը օգտակար չէ ո'չ մեզ, եւ ո'չ էլ Թուրքիայի համար: Դիվանագիտական հարաբերությունների հաստատումն ու սահմանների բացումը հնարավորություն կտա ստեղծել մի հարթակ, շատ թե քիչ տանելի մի միջավայր` երկխոսությունն ու բանակցություններն առաջ տանելու համար»,- նշել է երկրի ղեկավարը: Անդրադառնալով հայ-թուրքականհարաբերությունների կարգավորմանգործընթացի վերաբերյալ հնչողմտահոգություններին` Հանրապետության Նախագահը շեշտել է. «Ինձ մոտ էլ կան մտահոգություններ: Ես ինքս էլ շատ պարագաներում փորձում եմ իմ հույզերը համադրել այն մարդկանց հույզերի հետ, ովքեր վատատես են, ովքեր անցյալի դառը փորձից ելնելով` համարում են, որ Թուրքիայի հետ, ընդհանրապես, որեւէ պարագայում չի կարելի խոսել կամ բանակցել: Այս ամենն օբյեկտիվ է: Մյուս կողմից կան արդյո՞ք մտահոգություններ: Իհարկե` կան: Բայց, արդյո՞ք այդ մտահոգությունները կարող են պատճառ լինել, որ խոչընդոտ հանդիսանան հարաբերությունների հաստատման համար»: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ նման մտահոգություններ եղել են նաեւ մեր ժողովրդի վերջին քսանամյակի պատմության երկու կարեւորագույն զարգացումների` անկախության հռչակման եւ Արցախի ազատության ու ինքնորոշման իրավունքի համար մղված զինված պայքարի ժամանակ: «Ու չնայած գոյություն ունեցած մտահոգություններին` վստահությունն ու հավատը սեփական ուժերի նկատմամբ բերեց ցանկալի արդյունքի»,- ընդգծել է մեր երկրի ղեկավարը: Մինչ հանդիպումը ՀայաստանիՀանրապետության ՆախագահինէայցելելՄեծի Տանն ԿիլիկիոԿաթողիկոսԱրամ Առաջինը: Սերժ Սարգսյաննու Արամ Առաջինըզրուցել են հայ-թուրքականհարաբերությունների կարգավորմանգործընթացինեւ նախաստորագրված արձանագրություններին վերաբերող հարցերի մասին: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |