Տիգրան Սարգսյան. Հայաստանին բեկում է անհրաժեշտ հարկային ու մաքսային վարչարարության ոլորտում

PanARMENIAN.Net - «Հիմնական խնդիրը, որը բնորոշ է մեր երկրի հակամենաշնորհային քաղաքականությանը, որակի անբավարար մակարդակն է հարկային ու մաքսային վարչարարության ոլորտում»,-հայտարարել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը` ելույթ ունենալով Երեւանում` ԱՊՀ հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի 30-րդ նիստում: Ըստ նրա, Հայաստանի կառավարությունը մշակել է կոռուպցիայի դեմ պայքարի ռազմավարությունն ու նրա իրականացման միջոցառումների ծրագիրը 2009-2010թթ. համար, որը դրական է գնահատվել միջազգային կառույցների կողմից: Սակայն տարիների ընթացքում գործարար միջավայրում արդեն ձեւավորվել են կայացած փոխհարաբերություններ, որոնք «կոտրելը շատ բարդ է»: «Ուստի, ճգնաժամը դա նաեւ շանս է, որը խթանում է այդ խնդիրների լուծումը»,-ասել է կառավարության ղեկավարը:



Միեւնույն ժամանակ Սարգսյանը հավելել է, որ հաջորդ խնդիրը, որը կա երկրում մրցունակության կարգավորման ոլորտում, աշխարհաքաղաքական հանգամանքն է տարածաշրջանում: «Հայաստանը երկու ելք ունի` Իրանն ու Վրաստանը, Թուրքիայի հետ սահմանը փակ է, իսկ Ադրբեջանի հետ հարաբերությունները բացակայում են»,-ասել է: Այս համատեքստում վարչապետը պարզաբանել է, որ սահմանի փակ լինելը հսկայական տրանսպորտային ծախսեր է պահանջում, որի պատճառով շատ ընկերություններ, մասնավորապես, փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչներ չեն կարող արդյունավետորեն զբաղվել արտահանմամբ ու ներկրմամբ: «Սահմանափակ շուկայի պայմաններում կարող են գործել միայն խոշոր սուբյեկտները, եւ շուկայի այս յուրահատկությունը շատ է ազդում առողջ մրցունակության ձեւավորման վրա` գործարար միջավայրում եւ տնտեսության վրա ընդհանուր առմամբ»,-ասել է Սարգսյանը:



Նիստի աշխատանքներին մասնակցում են ԱՊՀ երկրների, Ռումինիայի, ԱՄՆ-ի, Հունգարիայի, Ավստրիայի հակամենաշնորհային կառույցների ղեկավարն ու ներկայացուցիչներ, ինչպես նաեւ միջազգային կառույցների (ՀԲ, USAID, GTZ, ԵԱՀԿ) ներկայացուցիչներ:



Առաջիկա նիստի ժամանակ կքննարկվեն մրցունակության կարգավորմանն ու հակամենաշնորհային օրենսդրության խախտումներին առնչվող ակտուալ խնդիրներ:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---