Կանանց շախմատի «Միկա» ակումբը 2-րդ պարտությունն է կրել Եվրոպայի ակումբային Գավաթում 7 հոկտեմբերի 2009 - 14:30 AMT PanARMENIAN.Net - Կանանց շախմատի «Միկա» ակումբը շախմատի Եվրոպայի ակումբային Գավաթի խաղարկության երրորդ տուրում 2-րդ պարտությունն է կրել` այս անգամ զիջելով լեհական «Պոլոնիա» ակումբին:Հայաստանից հաղթանակով իր պարտիան ավարտել է վրացուհի Նինո Խուրցիձեն: Խարիկա Դրոնավալին եւ Լիլիթ Գալոյանը զիջել են իրենց մրցակիցներին, իսկ Էլինա Դանիելյանը կես միավոր է վաստակել: Երրորդ տուրից հետո հայկական ակումբը կրկին ամփոփում է մրցաշարային սանդղակը: Սանդղակը միանձնյա գլխավորում է վրացական «Սամայան», որն իր հաշվում 5 միավոր ունի: Հայ շախմատիստուհիների անհատական արդյունքները 2-րդ տուրում` Էլինա Դանիելյան - Իվետա Ռայլիխ - 0,5:0,5 Խարիկա Դրոնավալի - Յոլանտա Զավադսկա - 0:1 Նինո Խուրցիձե - Կարինա Շչեպկովսկա-Խորովսկա - 1:0 Լիլիթ Գալոյան - Մոնիկա Կրուպկա - 0:1 Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |