Հայաստանի կառավարությունը ՀՀ տնտեսության 1 տոկոսի աճ է կանխատեսում 2010 թվականին 7 հոկտեմբերի 2009 - 15:35 AMT PanARMENIAN.Net - «Մեր կանխատեսումներով 2010թ. Հայաստանի տնտեսությունը 1 տոկոսի աճ կունենա»,-ասել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը` ելույթ ունենալով Երեւանում` ԱՊՀ հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի 30-րդ նիստում: Նա նշել է, որ արդեն իսկ տեսանելի են ՀՀ կառավարության հակաճգնաժամային քաղաքականության արդյունքները: «Անկումը տնտեսության մեջ արդեն կասեցվել է, նախանշվել են աճի որոշակի միտումներ, եւ տարին մենք կավատենք 12-15 տոկոսի մակարդակի վրա»,-ասել է նա: Կառավարության հակաճգնաժամային ծրագիրն, ըստ Սարգսյանի, շատ պարզ է.«Մենք անցանք ընդլայնված դրամավարկային ու բյուջետային քաղաքականության: Դա նշանակում է, որ մենք ավելացնում ենք բյուջետային դեֆիցիտը, իսկ Կենտրոնական բանկը վարում է վարկային տոկոսադրույքների նվազեցման քաղաքականություն»,-ասել է վարչապետը: Արդյունքում, սոցիալական ծախսերը 2009 պետբյուջեում ավելացել են 14 տոկոսով արտաքին պարտքի ավելացման հաշվին (վարկային միջոցներ են ստացվել ՀԲ-ից, ԱՄՀ-ից, Ասիական բանկից, Ռուսաստանից, որոնց հաշվին կֆինանսավորվի բյուջետային դեֆիցիտը): Դրանից բացի, ֆինանսավորվել են փոքր ու միջին բիզնեսի ձեռնարկությունները, պետերաշխիքներ են ստացել կառուցապատողները, համակարագաստեղծ ձեռնարկությունները: Ելույթ ունենալով հավաքվածների առջեւ վարչապետը ներկայացրել է ներկա իրավիճակն երկրում` նշելով, որ ճգնաժամի առաջին ալիքը չանդրադարձավ Հայաստանի վրա: Այս համատեքստում նա պարզաբանել է, որ Հայաստանի բանկային համակարգը բավականաչափ կապիտալացված է եւ «մենք չունենք խնդրահարույց բանկեր` կոշտ կանոնակարգման ու հսկողության շնորհիվ»; Նա նաեւ հավելել է, որ ըստ միջազգային կառույցների գնահատականների, Հայաստանի բանկային համակարգը ամենակայացածն է ԱՊՀ երկրների թվում: «Ճգնաժամի երկրորդ ալիքը խիստ անդրադարձավ տնտեսության իրական հատվածի վրա եւ թույլ տվեց հայտնաբերել նրա թույլ կողմերը, մասնավորապես նրա դիվերսիֆիկացիայի ցածր մակարդակը», նշել է Սարգսյանը: Այս առնչությամբ նա ասել է, որ ՀՆԱ-ում մեծ տեսակարար կշիռ ունի շինարարությունը` մոտ 70-75 տոկոս, ինչը չէր կարող անդրադառնալ տնտեսական աճի վրա: Երկրորդ գործոնը, մասնավոր դրամական փոխանցումների կտրուկ կրճատումն է, որոնք երկիրը ստանում է Ռուսաստանից: «Արդյունքում, մենք այժմ ունենք ՀՆԱ-ի անկում 18,4 տոկոսի չափով: Սա ամենամեծ ցուցանիշն է ԱՊՀ երկրների թվում»,-ասել է վարչապետը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |