Թուրք դիվանագետները վստահեցնում են, որ Արձանագրությունները ստորագրվելու են 7 հոկտեմբերի 2009 - 19:03 AMT PanARMENIAN.Net - Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունների ստորագրման տեղի եւ ամսաթվի հարցը վերջին ժամանակներս շարունակում է հետաքրքրություն առաջացնել: Չնայած, որ արդեն հայտնի է, որ ստորագրման արարողությունը տեղի է ունենալու շաբաթ օրը Ցյուրիխում, այդ գործընթացի միջնորդի դերում հանդես եկող Շվեյցարիան չի շտապում այդ առիթով հանդես գալ հայտարարությամբ: «Անկախ այն բանից, արդյոք Շվեյցարիան հանդես կգա Արձանագրությունների ստորագրման տեղի եւ ամսաթվի մասին հայտարարությամբ, թե ոչ, դրանք ստորագրվելու են»,- հայտնել է թուրք պատգամավորը, որը ցանկացել է անհայտ մնալ:Նա ընդգծել է, որ բացի Հայաստանի, Թուրքիայի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարներից Արձանագրությունների ստորագրման արարողությանը կարող են մասնակցել մի քանի հրավիրվածներ, քանի որ «աշխարհում շատ երկրներ կան, որոնց բավարարում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը»: Դիվանագիտական աղբյուրները նշում են, որ երկու հարեւան երկրները ներկայումս անպարտելի դրության մեջ են գտնվում, գրում է թուրքական Hurriyet Daily News թերթը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |