Էդուարդ Շարմազանով. Հայրենասիրությունը գոռալով չեն ապացուցում 7 հոկտեմբերի 2009 - 20:23 AMT PanARMENIAN.Net - Եթե Հայաստանի նախագահը որեւէ խնդիրներ ունենար հայկական համայնքների ներկայացուցիչների հետ, ապա չէր հանդիպի նրանց հետ: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է Հայաստանի Հանրապետական կուսակցության մամլո քարտուղար Էդուարդ Շարմազանովը: Նրա խոսքով, չնայած, որ Հայաստանը հաշվի է նստում Սփյուռքի կարծիքի հետ եւ կիսում է նրա անհանգստությունը, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ վերջնական որոշումը պետք է կայացնի երկիրը, այսինքն` Հայաստանի նախագահը, Ազգային Ժողովը եւ համապատասխան պետական ինստիտուտները:«Մենք հարգում ենք զանազան կողմերի կարծիքը, բայց պետք չէ անցնել բոլոր թույլատրելի սահամնները: Ոչ Հայաստանում, ոչ էլ արտասահմանում ոչ ոք իրավունք չունի Սերժ Սարգսյանին մեղադրել իր գործողություններում»,- հայտնել է Էդուարդ Շարմազանովը` ավելացնելով, որ հայկական համայնքների ներկայացուցիչների հետ ՀՀ նախագահի հանդիպումների նպատակն է` ամրապնդել Հայաստանի հարաբերությունները Սփյուռքի հետ: Նա քննադատել է նաեւ Սփյուռքի ներկայացուցիչների բողոքի ցույցը Փարիզում Կոմիտասի հուշարձանի մոտ` հայտնելով, որ ինքնին բողոքի ցույցը բավական վիրավորական էր: Ընդ որում, նա համաձայնել է Սերժ Սարգսյանի կարծիքի հետ այն մասին, որ ավելի ճիշտ կլիներ, եթե բողոքի ցույցի մասնակիցները, հարգելով Ցեղասպանության զոհերի հիշատակը, լուռ կանգնեին Կոմիտասի հուշարձանի մոտ, այլ ոչ թե գոռային: Շարմազանովն ընդգծել է, որ հայրենասիրությունը գոռալով չեն ապացուցում: «Համահայկական ուղեւորության մեկնարկը Կոմիտասի հուշարձանի մոտ որոշակի նպատակով էր տրվել` ցույց տալ, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը կարեւոր նշանակություն ունի Հայաստանի համար, եւ որ հայկական իշխանությունները նախագահի գլխավորությամբ կանեն ամեն ինչ, որպեսզի վերականգնեն արդարությունը»,- ասել է Շարմազանովը: «Երկրի բոլոր խնդիրները պետք է լուծվեն, եւ դրանցից առաջինը պետք է դառնա Հայոց ցեղասպանության ճանաչումը: Օրական քանի՞ անգամ պետք է ՀՀ նախագահը կամ երկրի ԱԳՆ ղեկավարը խոսեն Ցեղասպանության մասին»,- հարց է տվել Շարմազանովը` ավելացնելով, որ վերջին 8-10 տարիների ընթացքում ինքն այնպիսի դեպք չի հիշում, որ այդ հարցի մասին այդքան խոսեին: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |