Բելգիայի Հրեաների ասոցիացիայի անդամը առաջարկել է պատժել Հայոց ցեղասպանությունը մերժելու համար 7 հոկտեմբերի 2009 - 22:05 AMT PanARMENIAN.Net - Բելգիայի Հրեաների ասոցիացիայի ներկայացուցիչ (CCLJ) Նիկոլաս Զոմերշտայնը, հանդես գալով «Ժխտողականությունը եւ ժողովրդավարությունը Եվրոպայում» Եվրախորհրդարանի խորհրդաժողովի ընթացքում առաջարկել է դիտարկել հայերի զանգվածային կոտորածը նույնկերպ, ինչպեսՀոլոքոստը եւ դրա ժխտման համար պատիժ սահմանել: «Դա ճիշտ կլինի», - հայտարարել է նա, ավելացնելով, որ բոլորովին անիմաստ է մրցել, թե որ ժողովրդի ցեղասպանությունը ավելի սարսափելի էր:«Ժխտումը` ցեղասպանության վերջին գործողությունն է: Նույնիսկ եթե հերքում են ոչ դրա իրագործողները: Ժխտողների նպատակն է ներկայացնել զոհերին, որպես խաբեբաների, կամ հանցագործների», - հայտարարել է Սորբոնի համալսարանի պրոֆեսոր Իվ Թերնոն, որը մասնագիտանում է ցեղասպանությունների պատմության ոլորտում: Խորհրդաժողովի մասնակիցները նշեցին նաեւ, որ ցեղասպանությունների խնդիրը` դա ոչ միայն դրանց իրագործողներն են, այլ նաեւ համաշխարհային հանրության լռությունը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |