Հայաստանում հայրենիքի պաշտպաններն ու վետերանները գտնվում են պետության հոգածության ներքո 8 հոկտեմբերի 2009 - 00:00 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է ԱՊՀ անդամպետությունների Աֆղանական պատերազմի վետերանների հարցերով համակարգող խորհրդի նախագահ Ռուսլան Աուշեվին եւ նրա գլխավորած պատվիրակությանը:Ողջունելով հյուրերին, ՀՀ վարչապետը նշել է, որ Հայաստանի հազարավոր զավակներ մասնակցել են աֆղանական պատերազմին եւ որ Հայաստանում գործում է աֆղանական պատերազմի վետերանների միությունը: Համակարգող խորհրդիանդամներըգործադիրի ղեկավարին ներկայացրել են իրենց ծրագրերն ու նախաձեռնությունները եւ գոհունակություն հայտնել ԱՊՀ շրջանակներում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ցուցաբերվող հետեւողական աջակցության ու համագործակցության պատրաստակամության համար: ՀՀ վարչապետը` Հայաստանի Հանրապետության նախագահի եւ իր անունից հայտնել է, որ մեր երկիրն աջակցում է աֆղանական պատերազմի վետերանների միության հանրային նախաձեռնություններին: ՀՀ կառավարության ղեկավարը կարեւորել է հայրենիքի զինվորի եւ վետերանների նկատմամբ պետության հոգածությունը: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |