ՀՀ կառավարությունը չի ընկալում հայ-թուրքական սահմանի բացման իրական մարտահրավերները

PanARMENIAN.Net - Այն հայտարարությունները, թե հայ-թուրքական սահմանի բացման հետ Հայաստանը տնտեսական թռիչք կապրի, չեն համապատասխանում իրականությանը: Այդ մասին հայտարարել է ՀՅԴ խորհրդարանական խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը այսօր Երեւանում, ելույթ ուեննալով Դաշնակցության նախաձեռնած «Նախաստորագրված արձանագրություներն ու հայ-թուրքական հարաբերությունները` Ազգային-պետական շահերն ու մարտահրավերները» թեմայով քննարկմանը:



«Հայաստանի կառավարությունը պատրաստ չէ ընկալել բոլոր իրական տնտեսական, սոցիալական, մշակութային մարտահրավերները, որոնց հետ կբախվի երկիրը Թուրքիայի հետ սահմանը բացելու դեպքում: Հայաստանի 2010թ. պետբյուջեում չեն հաշվարկվել այն հնարավոր մարտահրավերները, որ կարող են առաջանալ հայ-թուրքական սահմանի բացման դեպքում: Հարց է առաջանում` ինչպե՞ս մենք կարող ենք գնալ սահմանի բացմանը, եթե՞ հաշվի ենք առնում բոլոր այս մարտահրավերները»,-ասել է հայ խորհրդարանականը:



Ըստ նրա, Կարս-Գյումրի երկաթուղու շահագործումը շահավետ չէ Թուրքիայի համար` հաշվի առնելով ղարաբաղյան հակամարտության առկայությունը:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---