Հոկտեմբերի 9-ին ԵՊՀ-ում կկայանա «Այբ» կրթական հիմնադրամի «MIT OpenCourseWare հայելային կայքէջի» շնորհանդեսը

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 9-ին ԵՊՀ-ում կկայանա «Այբ»-ի եւ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի (MIT / Massachusetts Institute of Technologies) համատեղ ծրագրի` «MIT OpenCourseWare հայելային կայքէջի» շնորհանդեսը: Հայելային կայքէջի շնորհիվ աշխարհում ամենահեղինակավող բուհերից մեկի` MIT-ի բոլոր ուսումնական նյութերը, ներառյալ դասախոսությունների տեսագրություններ ու ձայնագրություններ, հրապարակումներ, հոդվածներ եւ այլն, հասանելի են դարձել Հայաստանի համալսարանների եւ ինստիտուտների ուսանողների ու դասախոսների, ինչպես նաեւ դպրոցների բարձր դասարանցիների համար` առանց Ինտերնետ մտնելու:



Այս կարեւոր կրթական նախաձեռնության շնորհանդեսը կբացի ՀՀ ԿԳ փոխնախարար Արա Ավետիսյանը: Մասնակիցների թվում են Հայաստանի առաջատար բուհերի ղեկավարներ, ազգային օլիմպիական թիմերի ղեկավարներ, ուսանողներ, գործարարներ:
 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---