«Միացումը» պնդում է, որ Հայ-թուրքական արձանագրություններն ու 7 շրջանների հանձնումը շաղկապված գործընթացներ են 8 հոկտեմբերի 2009 - 15:43 AMT PanARMENIAN.Net - Դիվանագիտական հարաբերություններ հաստատելով Թուրքիայի հետ, Հայաստանն առաջին հերթին պետք է հասկանա, որ երկրների միջեւ չկան հարաբերություններ, կա հակամարտություն: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Միացում» ազգային նախաձեռնության առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը: Ըստ նրա, հարաբերությունների կարգավորումը Երեւանի ու Անկարայի միջեւ անհնար է, քանի դեռ մի երկրի նպատակն է` ոչնչացնել մյուսին: Նա նաեւ նշել է, որ միջնորդների առկայությունը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում, արդեն իսկ խախտում է հավասարակշռությունը տարածաշրջանում եւ սպառնում է Հարավային Կովկասի անվտանգությանը: «Գլխավոր թերությունն այն է, որ մեր ժողովուրդը միասնական չէ»,-ասել է Սեֆիլյանը` հավելելով, որ միակ դրականն այն է, որ Հայաստանի սահմանները հսկում են հայկական զորքերը: «Հայ ժողովրդի ողջ ուշադրությունը սեւեռվել է Հայ-թուրքական արձանագրությունների վրա, եւ մենք չենք նկատում այն վտանգը, որ սպառնում է երկրին»,-ասել է Ժ.Սեֆիլյանը` հավելելով, որ Արձանագրությունները «պտտվում են» ղարաբաղյան հակամարտության եւ 7 շրջաններն Ադրբեջանին հանձնելու շուրջ: «Թուրքական կողմն արդեն բազմիցս է հայտարարել, որ քանի դեռ Ղարաբաղի հարցը լուծված չէ, առաջընթաց հայ-թուրքական հարաբերություններում չի լինի»,-ասել է նա: Ընդ որում նա նշել է, որ Հայաստանին սպառնացող գլխավոր վտանգը շրջանների հանձնումն է: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |