Ալեքսանդր Արզումանյան. Բաց սահմանը դիվանագիտական հարաբերություններ չի պահանջում

PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության հետ կապված խնդիրն առաջացավ այն պահից, երբ այդ հարցը գերակա դարձավ Հայաստանի արտաքին քաղաքականության համար: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը: Ըստ նրա, ՀՀ իշխանությունները պետք է սատարեն Սփյուռքին Հայոց ցեղասպանության ճանաչման համար պայքարում: Նա նաեւ ասել է, որ Հայ-թուրքական արձանագրությունների պատմական հարցերով ենթահանձնաժողով ստեղծելու մասին կետը կասկածների տեղիք է տալիս:



Արզումանյանը գտնում է նաեւ, որ հայ-թուրքական սահմանն անհրաժեշտ է բացել` նշելով, որ «այսօրվա քաղաքակիրթ աշխարհում նորմալ չէ փակ սահման ունենալը»:



Սակայն, ըստ Արզումանյանի, բաց սահման ունենալու համար բոլորովին էլ պարտադիր չէ դիվանագիտական հարաբերություններ հաստատել, մեկը մյուսի հետ կապ չունի:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---