Սփյուռքը ոչ մի առնչություն չունի հայ-թուրքական սահմանի բացման հետ 8 հոկտեմբերի 2009 - 17:17 AMT PanARMENIAN.Net - «Ցավալի է տեսնել, որ Հայաստանի նախագահն օտարերկրյա ոստիկանությանը խնդրում է պաշտպանել իրեն իր իսկ հայրենակիցներից»,- այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսում ասել է Հայաստանի նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը` մեկնաբանելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի համահայկական ուղեւորության ժամանակ հայկական համայնքների բողոքի ցույցերը հայ-թուրքական Արձանագրությունների առաջիկա ստորագրման դեմ: Նրա խոսքով, հայկական իշխանությունները պետք է Սփյուռքի կարծիքի հետ հաշվի նստեն Հայոց ցեղասպանության հարցում, սակայն հայկական համայնքների ներկայացուցիչներն իրավունք չունեն Հայաստանի նախագահից որեւէ գործողություներ պահանջել հայ-թուրքական հարաբերությունների կամ երկրների միջեւ սահմանի բացման հարցում, քանի որ այդ հարցը պետք է լուծի ինքը` Հայաստանը:Արզումանյանը նաեւ նշել է, որ Սերժ Սարգսյանը կանի ամեն ինչ, որպեսզի չզրկվի նախագահական աթոռից` ներառյալ հայ-թուրքական Արձանագրությունների ստորագրումը, եթե անգամ դա հակասի պետության շահերին: «Իր նախագահության առաջին իսկ օրվանից Սերժ Սարգսյանը սկսեց մի գործընթաց, որը բարենպաստ չի Հայաստանի համար»,- նշել է Արզումանյանը: Նա նաեւ վստահորեն հայտնել է, որ ՀՀ նախագահն իր պաշտոնը կլքի նախքան իր նախագահական ժամկետի ավարտը: Մեկնաբանելով ՀՅ Դաշնակցության` ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանին ուղղված հրաժարական տալու պահանջը, Արզումանյանն ասել է, որ Նալբանդյանի փոխարեն կարող էր լինել ցանկացած այլ նախարար: «Նույն հաջողությամբ կարելի է պահանջել գյուղատնտեսության նախարարի հրաժարականը»,- նկատել է նա: Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | ՄՊՀ-ն թույլատրել է «Արդշինբանկ» և «HSBC Բանկ Հայաստան» ՓԲԸ-ների համակենտրոնացումը Հանձնաժողովը եզրահանգել է, որ այն չի հանգեցնում մրցակցության սահմանափակմանը, սպառողների շահերի վնասմանը ՆԳՆ-ն հորդորում է հավաքի մասնակիցներին զերծ մնալ հասարակական կարգի խախտումներից Կոչ է արվում հարգել համաքաղաքացիների իրավունքները ԱԱԾ–ն հորդորել է ընդդիմադիր շարժման աջակիցներին պահպանել օրինականությունը Նշվում է, որ ոչ իրավաչափ ցանկացած վարքագիծ չեզոքացվելու է ՔԿ–ն մանրամասներ է հայտնել Աջափնյակում սպանության մասին․ Կա նաև վիրավոր Նշանակվել են համապատասխան փորձաքննություններ |