Այն կարծիքը, թե հայ-թուրքական գործընթացի նպատակն է հեռացնել Հայաստանը Ռուսաստանից, ոչնչով հիմնավորված չէ 8 հոկտեմբերի 2009 - 18:54 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 7-ին Դոնի ՌոստովումՌուսաստանի եւ ԱՊՀ այլերկրների հայաշատհամայնքների, կազմակերպությունների ու կառույցների ավելիքան 250 մասնակիցների հետհայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի ներկա փուլին նվիրված հանդիպմամբ ավարտվել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի մեկշաբաթյա համահայկական ուղեւորությունը: Ինչպես հացորդում է նախագահի մամլո ծառայությունը, Դոնի Ռոստովում կայացած հանդիպմանը նախագահ Սարգսյանը դիմելով արտերկրաբնակ մեր հայրենակիցներին` ասել է. «Սա մեր համահայկական ուղեւորության վերջին կանգառն է: Մենք այստեղ ենք եկել Եվրոպայի, Ամերիկայի, Մերձավոր Արեւելքի գաղթօջախների ներկայացուցիչների հետ հանդիպումներից ստացած հարուստ տպավորություններով: Բնականաբար տարբեր երկրներում կան տեղական առանձնահատկություններ, բայց ամենուրեք ես տեսել եմ Հայրենիքի կարոտով ու հոգսերով ապրող մեր հայրենակիցների. այդ թվում` նաեւ ինձ քննադատողների մեջ: Ամենուրեք նրանց կոչ եմ արել բազմապատկել ջանքերը Հայաստանին քաղաքականապես, տնտեսապես ու ամեն կերպ զորակցելու ուղղությամբ, չթուլացնել, ընդհակառակն ավելացնել ջանքերը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման ուղղությամբ: Աշխարհում չկա մեկ հայ, որ երկրորդ կարծիք ունենա ցեղասպանության կամ Լեռնային Ղարաբաղի խնդրի վերաբերյալ: Այսպիսի միասնականությունը կարող է սարեր շարժել եւ, որքան էլ որոշ թուրք ղեկավարներ փորձեն մեր հայրենակիցների շահագրգիռ վերաբերմունքը, սրտացավությունը մեր երկրի նկատմամբ ներկայացնել որպես պարտադրանքի փորձ, դա նրանց չի հաջողվի: Նրանց չի հաջողվի սեպ խրել Հայաստանի եւ Սփյուռքի միջեւ: Ոմանք այս օրերին փորձում են կարծիք տարածել, թե իբր հայ-թուրքական հարաբերությունների հնարավոր կարգավորման նպատակը Հայաստանը Ռուսաստանից հեռացնելն է: Անհիմն, թյուր եւ անտեղյակության գոհարներ են իրականում նման մտքեր, որոնք երբեմն հրամցվում են նաեւ որպես վերլուծությունների արդյունք: Հայ-ռուսական ռազմավարական գործընկերությունը զարգանում է լայն թափով, այդ թվում նաեւ ՀԱՊկ շրջանակներում, իսկ մոտ ապագայում, ես կարծում եմ, դուք բոլորդ ականատեսը կլինեք զարգացումների, որոնք վերջակետ կդնենք նույնիսկ ամենաթերահավատների կասկածանքներին: Մենք թեւակոխում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության նոր` ավելի բազմաշերտ փուլ: Ցանկացած նոր գաղափար կամ իրողություն հանդիպում է դիմադրության: Դա բնական է: Իսկ խնդիրները, որոնք կապ ունեն տասնամյակներով մեզ ուղեկցող ցավին, հատկապես զգայուն եւ զգացական մոտեցում են պահանջում: Այսօր մենք գտնվումենքԴոնի Ռոստովում, կարելի է ասել` Նոր Նախիջանում, որ հիմնել են հիմնականում արեւմտահայերը: Նրանց, այսինքն` մեզանից շատերի պատմական հայրենիքը Արարատից այն կողմն է, Հայաստան-Թուրքիա սահմանագծից այն կողմ: Տեսնել այդ սահմանը` չի նշանակում մոռանալ կամ ուրանալ իրողությունը: Ժամանակն աշխատում էնրանցօգտին, ովքեր խելամտորեն են օգտագործում այդ ժամանակը, ովքեր ճիշտ են բաշխում իրենց ուժերը: Աշխատենք ձեռք-ձեռքի տված` Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությամբ, աշխատենք ճիշտ, եւ ժամանակը կաշխատի մեր օգտին, կդառնա մեր դաշնակիցը»,-հայտարարել է Սերժ Սարգսյանը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում ջրի ելքերը նվազել են Առանձին դիտակետերում միայն դիտվել է ջրի ելքերի մեծացում Ոստիկանները, շղթա կազմելով, փորձել են խոչընդոտել կաթողիկոսի մուտքը Սարդարապատ Կադրերում երևում է, թե ինչպես է վեհափառը մի խումբ հոգևորականների հետ փորձում շարժվել դեպի հուշահամալիր, բայց ոստիկանները խոչընդոտում են Վարարման պատճառով մասնակի փլուզվել է նաև Իջևանի Խաշթառակ բնակավայր տանող կամուրջը Աշխատանքներ են իրականացվում հին շրջանցիկ ճանապարհը երթևեկելի դարձնելու ուղղությամբ Փաշինյանն այցելել է Սարդարապատի հուշահամալիր Նա ելույթ է ունեցել, որին հաջորդել է հանդիսավոր զորահանդեսը |