Հայտնի է դարձել գրականության գծով Նոբելյան մրցանակի դափնեկիրը 8 հոկտեմբերի 2009 - 19:08 AMT PanARMENIAN.Net - Այս տարի գրականության գծով Նոբելյան մրցանակի դափնեկիր է դարձել գերմանացի գրող Գերտա Մյուլերը: Այդ մաիսն հաղորդել է Շվեդիայի ակադեմիայի մշտական քարտուղար Պետեր Էնգլունդը:Գերտա Մյուլերը ծնվել է Ռումինիայում: Երկար ժամանակ աշխատել է որպես թարգմանիչ ու գերմաներենի ուսուցչուհի, իսկ 1987թ. արտագաղթել է երկրից քաղաքական համոզմունքների պատճառով: Այդ ժամանակից ի վեր ապրում եւ աշխատում է Գերմանիայում: 56-ամյա Գերտա Մյուլերը 18 վեպերի եւ վիպակների հեղինակ է, շուրջ 20 հեղինակավոր գրական պարգեւների դափնեկիր: Նրա երկերը թարգմանվել են ավելի քան 20 լեզուներով, այդ թվում` չինարեն, թուրքերեն, իսպաներեն: Նոբելյան մրցանակի հանձնման արարողությունը կանցնի Սթոկհոլմում եւ Օսլոյում Ալֆրեդ Նոբելի մահվան օրը` դեկտեմբերի 10-ին: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |