Անհրաժեշտ է, որ ՀՀ Վերահսկիչ պալատի զեկույցը նպաստի անպատժելիության մթնոլորտի նվազմանը 8 հոկտեմբերի 2009 - 19:33 AMT PanARMENIAN.Net - «ՀՀ Վերահսկիչ պալատի զեկույցն արտացոլում է պետական ինստիտուտների ու ողջ քաղաքական համակարգի գործելակերպը»,-հոկտեմբերի 8-ին խորհրդարանի նիստում ասել է «Ժառանգության» խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը: Ըստ Սաֆարյանի, հարկավոր է ուշադրություն դարձնել պետբյուջեից հատկացվող միջոցների հափշտակումներին, հարցը վերաբերում է ոչ միայն առանձին անձանց, այլ ողջ համակարգին: «Ինչպես պատահեց, որ նույն չարաշահումները տեղ են գտել գրեթե բոլոր ոլորտներում»,-հռետորական հարց է հնչեցրել Սաֆարյանը: Սաֆարյանը նշել է, որ չարաշահումները համակարգային բնույթ են կրում եւ գլխավոր խաղացողները այդ համակարգի ղեկավարներն են: Նա նշել է, որ զեկույցն ու ընդունած օրենքները ոչ մի արժեք չունեն, եթե չեն նպաստելու անպատժելիության մթնոլորտի նվազմանը: Նա խորհուրդ է տվել Վերահսկիչ պալատին իր առաջարկները ներկայացնել ՀՀ Դատախազությանը: Ս.Սաֆարյանը նշել է, որ ԱԺ որոշում կայացնելու անունակությունը կարող է այնպիսի հետեւանքների բերել, որ նման որոշում կկայացնի ժողովուրդը հրապարակներում: «Եթե այսպիսին է մեր քաղաքական համակարգը, ապա ինչպես ենք մենք մրցակցելու Թուրքիայի հետ տնտեսական ոլորտում: Այս պայմաններում, Թուրքիայի հետ սահմանի բացումից հետո, տնտեսական ոլորտում ձախողումն ապահովված է»,-ասել է Սաֆարյանը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |