«Ռուսաստանի Հայերի Միությունը» սպասում է Սերժ Սարգսյանի արձագանքին

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահի եւ հայկական համայնքների ներկայացուցիչների հանդիպումը բավական կառուցողական էր: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է «Ռուսաստանի Հայերի Միություն» համառուսական հասարակական կազմակերպության փոխնախագահ Գեղամ Խալաթյանը` մեկնաբանելով Դոնի Ռոստովում Ռուսաստանի հայկական համայնքների ղեկավարների հետ Հայաստանի նախագահի հանդիպման արդյունքները:



Խալաթյանի խոսքով, միությունը դեմ չէ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը, խնդիրը կայանում է նրանում, որ հայ-թուրքական Արձանագրություններում պարունակվում են կետեր, որոնք ոչ մի առնչություն չունեն երկու երկրների միջեւ հարաբերությունների կարգավորման հետ:



Նա նաեւ նշել է, որ հանդիպման ընթացքում կողմերը կարծիքներ փոխանակեցին եւ հայտնեցին Արձանագրությունների վերաբերյալ իրենց դիրքորոշումները: «Նախագահն արդեն գիտի մեր կարծիքը, եւ մնում է սպասել, որպեսզի իմանանք, թե ինչպես նա կարձագանքի այդ կարծիքին»,- նկատել է միության փոխնախագահը` ավելացնելով, որ Սփյուռքն ընդամենը շեշտեր է դնում եւ պահանջում է Արձանագրություններից բացառել նախապայմաններ պարունակող կետերը:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---