ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանի կալանքը փոխարինել են չհեռանալու մասին ստորագրությամբ 8 հոկտեմբերի 2009 - 20:35 AMT PanARMENIAN.Net - ՀՀ Գլխավոր դատախազությունում քննարկվել է Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) ակտիվիստ, մեղադրյալ Տիգրան Առաքելյանի կողմից խուլիգանություն կատարելու եւ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Կենտրոնի քննչական բաժնում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքը: Քննիչը զեկուցել է գործով ձեռք բերված ապացույցները, նախաքննությամբ պարզաբանման ենթակա հարցերի շրջանակը:Ցուցում է տրվել քննիչին արագացնել անհրաժեշտ քննչական գործողությունների ձեռնարկումը: Միաժամանակ, հաշվի առնելով, որ հիմնական քննչական գործողությունները կատարվել են եւ Տ.Առաքելյանի ազատության մեջ գտնվելը ներկայումս չի խոչընդոտի քննության հետագա ընթացքին, ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր ակնաբուժի ախտորոշմամբ մեղադրյալի մոտ առկա է տեսողական ներվի սկսվող սուբատրոֆիա` ցուցում է տրվել փոփոխել Տ.Առաքելյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը` կալանքը, եւ ընտրել նոր խափանման միջոց` ստորագրություն չհեռանալու մասին, հաղորդում է ՀՀ գլխավոր դատախազության մամլո ծառայությունը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |