ՀՀ կառավարության պարտեզում կայացել է սահմանափակ հնարավորություն ունեցող մարդկանց աշխատանքների ցուցահանդես

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 8-ին Ազգային Ժողովի պարտեզում կայացել է սահմանափակ հնարավորություն ունեցող մարդկանց ձեռագործ աշխատանքների ցուցահանդես: Ցուցահանդեսը` հերթական միջոցառումն է, որը նվիրված է սահմանափակ հնարավորություն ունեցող մարդկանց համար զվարճանքի կենտրոնի ստեղծմանը: Ցուցահանդեսում ներկայացված էին կոլաժներ, բատիկի աշխատանքներ, կտավներ եւ գոբելեններ:



Ցուցահանդեսի կազմակերպիչներն են` «Բարեկարգենք մեր գյուղը» եւ «Զարգացած ապագա» հասարակական կազմակերպություններն են: «Մեր ժամանցի իրավունքը» ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել ոչ միայն դրամահավաք այդ կենտրոնի ստեղծման համար, այլ նաեւ իրականացնել սահմանափակ հնարավորություն ունեցող մարդկանց ինտեգրման նախագծերը:



Սահմանափակ հնարավորություն ունեցող մարդկանց ինտեգրման համար զբոսաշրջության, գեղարվեստի եւ սպորտի ոլորտներում կազմակերպվել էին միջոցառումներ Երեւանում, Սեւանում եւ Լեռնային Ղարաբաղում:
 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---