Թբիլիսիի մի շարք հասարակական կազմակերպություններ դեմ են Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրմանը 8 հոկտեմբերի 2009 - 22:56 AMT PanARMENIAN.Net - «Մենք կողմ ենք հայ-թուրքական սահմանի բացմանը, սակայն առանց այդ արձանագրությունների, քանի որ դրանք ամբողջությամբ նախապայմաններ են»,-PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Վրաստանի Համագործակցության հայկական կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Օհանյանը: Նրա խոսքերով, սահմանը պետք է Թուրքիան բացեր, քանի որ նա էր այն միակողմանի կերպով փակել 1993թ.` խախատելով բոլոր միջազգային ակտերը: «Մենք դեմ ենք այդ Արձանագրությունների վավերացմանը, քանի որ դրանք զրկում են հայերին իրենց պատմական հողերի իրավունքից, քանի որ Հայաստանը արդեն դե-յուրե ճանաչում է Թուրքիայի սահմանները»,-ասել է Օհանյանը: Նա նաեւ հավելել է, որ եթե հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում Հայ-թուրքական արձանագրությունները ստորագրվեն, ապա իրենց կազմակերպությունը Վրաստանի Հայ ուսանողների միության եւ Վրաստանի հայ համայնքի հետ համատեղ մտադիր է բողոքի ցույցեր անցկացնել Վրաստանում ՀՀ դեսպանատան շենքի առջեւ` բողոքելով այդ Արձանագրությունների վավերացման դեմ, ինչպես նաեւ մտադիր է բաց նամակով դիմել Հայաստանի խորհրդարանին ու նախագահին: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ |