Սյուզի Քենտիկյան. Չնայած նրան, որ Սահինն անպարտ է, ես գիտեմ իմ գործը

PanARMENIAN.Net - Հայ մարզիկ, թեթեւագույն քաշային կարգում (մինչեւ 51 կգ) WBA եւ WIBF վարկածներով պրոֆեսիոնալ կանանց թվում աշխարհի կրկնակի չեմպիոն Սյուզաննա Քենտիկյանը (Killer Queen) հոկտեմբերի 10-ին առաջին անգամ կպաշտպանի իր տիտղոսները` մենամարտելով WIBF վարկածով աշխարհի նախկին չեմպիոն, անպարտելի գերմանուհի Յուլիա Սահինի հետ (20-0, 2 նոկաուտ): Առաջիկա մենամարտի կապակցությամբ Քենտիկյանը հայտարարել է, որ չնայած նրան, որ Սահինն անպարտ է, նա գիտի իր գործը եւ ամեն ինչ ցույց կտա մենամարտը:



«Ես գիտեն իմ գործը: Ես ունեմ 10-ռաունդային մենամարտերի փորձ: Յուլիան շատ ուժեղ մրցակից է: Նա անպարտելի է եղել ոչ միայն իր ողջ պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում, նույնիսկ այն ժամանակ, երբ հանդես է եկել սիրողական բռնցքամարտում, նա շատ լավ է հանդես եկել: Քանի որ մենամարտը տեղի կունենա ուշ երեկոյան, ես մեծ պատասխանատվությամբ եմ մոտենում դրան եւ երեկոյան մարզումներ եմ անցկացնում»,-Քենտիկյանի խոսքերն է մեջբերում boxing.de-ն:



Սյուզիի մարզիչ Մագոմեդ Շաբուրովն, իր հերթին, նշել է, որ իր սանի մրցակցուհին իրապես ուժեղ հակառակորդ է եւ նրա դեմ մենամարտում միշտ պետք է ուշադիր լինել:



«Յուլիա Սահինը շատ ուժեղ մարզիկ է: Սահինը հաղթել է ամեն տեղ, որտեղ դա հնարավոր էր, սակայն մենք եւս քնած չէինք եւ պատրաստ ենք նրա հետ հանդիպման»,-ասել է Շաբուրովը:
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---