ԱՊՀ ԱԳՆԽ-ն հավանություն է տվել Հաղթանակի 65-ամյակին նվիրված միջոցառումներին

PanARMENIAN.Net - Ս.թ. հոկտեմբերի 8-ին Մոլդովայի Հանրապետության մայրաքաղաք Քիշնեւում կայացավ Անկախ պետությունների համագործակցության անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի հերթական նիստը, որին Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:



Նախարարների խորհուրդը աշխատանքները սկսեց նեղ ձեւաչափով, ապա շարունակեց պատվիրակությունների մասնակցությամբ:



Նիստի օրակարգը ներառում էր ԱՊՀ գործունեությանն առնչվող երկու տասնյակից ավելի հարցեր, այդ թվում` հումանիտար բնագավառում համագործակցության խթանման, անվտանգության եւ միգրացիոն քաղաքականության ոլորտներում փոխգործակցության ակտիվացման հարցերը: Նախարարները հավանության արժանացրեցին եւ ԱՊՀ պետությունների ղեկավարների հաստատմանը ներկայացրեցին Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի 65-ամյակի առիթով ընդունվելիք կոչի նախագիծը:



Նիստի մասնակիցները հաստատեցին ս. թ. հոկտեմբերի 9-ի ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի օրակարգը:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---