Արձանագրություններն այդքան սարսափելի չէին լինի, եթե չպահանջեին պատմական հանձնաժողով ստեղծել 9 հոկտեմբերի 2009 - 17:38 AMT PanARMENIAN.Net - Հայ-թուրքական փոխհարաբերություններում Հայոց ցեղասպանության հարցն ամենաբարդն է: Հենց հաշվի առնելով այդ հանգամանքը` անկախ Հայաստանի առաջին ղեկավարությունը 1990-ական թվականների սկզբին որոշեց Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգի մեջ չներառել Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է Հայաստանի նախկին արտգործնախարար Վահան Փափազյանը: «Այն ժամանակ մենք գիտեինք, թե ինչի կհանգեցնի դա: Դա Թուրքիային կդրդեր հակաքայլերի դիմել եւ 1998թ. հետո, երբ իշխանության եկավ Ռոբերտ Քոչարյանը եւ հայտարարեց, որ Ցեղասպանության միջազգային ճանաչումը դառնում է երկրի արտաքին քաղաքականության առաջնահերթ խնդիրներից մեկը, այդ քայլերը կատարվեցին»,- ասել է Վահան Փափազյանը` հիշեցնելով պատմաբանների հանձնաժողով ստեղծելու մասին առաջարկով Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նամակի մասին, որը հասցեագրված էր Հայաստանի նախագահին:Հայաստանի ԱԳՆ նախկին ղեկավարի խոսքով, Արձանագրություններով նախատեսվող Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ստեղծվելիք միջկառավարական հանձնաժողովի հարցն Անկարայի համար շատ կարեւոր է: «Այդ հանձնաժողովի ստեղծման վերաբերյալ գործողությունների համակարգման պատասխանատուն Թուրքիայի Գլխավոր շտաբն է: Անկարան հսկայական միջոցներ է ծախսում այդ ուղղությամբ»,- ասել է Վահան Փափազյանը: Նա հայտնել է, որ եթե Արձանագրություններում պատմական հանձնաժողովի ստեղծման մասին կետ չլիներ, այդ փաստաթղթերն այդքան սարսափելի չէին լինի: «Բայց եթե անընդունելի է Արձանագրությունների թեկուզ մեկ դրույթ, ապա անընդունելի է ողջ փաստաթուղթը: Հուսով եմ, որ մոտ ժամականակներս մեզ կհաջողվի հրապարակել Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման համար 90-ականների սկզբին պատրաստված փաստաթղթերը: Կարդալով դրանք ` բոլորը կկարողանան համեմատել այն, ինչ մենք ունենինք եւ ինչի կարող էին հասել, եւ այն, ինչ ունենք այսօր»,- ասել է նախկին նախարարը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |