Հոկտեմբերի 10-ին Միջազգային հոգեկան առողջության օրն է

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 10-ին Հոգեկան առողջության միջազգային օրը, Երեւանում տեղի կունենա կլոր սեղան` «Դեպի հասարակություն` դեպի լիարժեք կյանք» թեմայով:



Քննարկումները կազմակերպել է ՀՀ Առողջապահության նախարարությանը կից «Հոգեկան առողջության միջազգային կենտրոնը» եւ «Հոգեկան խնդիրներով մարդիկ եւ նրանց ազգականները» հասարակական կազմակերպությունը: Միջոցառմանը կմասնակցեն տարբեր մասնագետներ եւ փորձագետներ:



Երկրագնդի յուրաքանչուր հարյուրերորդ բնակիչ տառապում է հոգեկան հիվանդությամբ: Նոր դեպքերի թիվը ամեն տարի կազմում է 4.5 մլն. մարդ: ՀՀ -ում դիսպանսեր հաշվառման մեջ են 42357 հոգեկան հիվանդությամբ տառապող մարդ: Վերջին երեք տարիների ընթացքում նկատվում է միջինում 7,5% տարեկան աճ:
 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---