Հայաստանը չի թուլացնի իր դիրքերը Հայոց ցեղասպանսւթյան ճանաչման գործընթացում 9 հոկտեմբերի 2009 - 19:37 AMT PanARMENIAN.Net - Կա մի թյուր կարծիք, որ եթե որեւէ երկրի պառլամենտ ճանաչել է ցեղասպանությունը կամ դեռ կճանաչի, նա դա պայմանավորում է հայ-թուրքական հարաբերություններով: Իրականում երկրներն առաջին հերթին ելնում են իրենց սեփական շահերից: Իսկ երկրորդը համամարդկային հումանիստական մոտեցումներն են, այսինքն` մարդու իրավունք, ցեղասպանության` որպես մարդկության դեմ ծանրագույն հանցանքի, կանխարգելում: Այդ մասն ցանցային ԶԼՄ-ներին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը: «Հայաստան-Թուրքիա երկխոսությունից համամարդկային արժեքը չի նվազում: «ՀՀ-ն չի թուլացնելու ցեղասպանության ճանաչման իր հենակը, եւ սփյուռքն ու լոբբիստական կազմակերպությունները նույնպես չպետք է թուլացնեն այն: Շեշտում եմ` Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում երկրները ելնում են ոչ միայն իրենց շահերից, այլեւ համամարդկային արժեքներից, այլ ոչ թե հայ-թուրքական հարաբերություններից»,-ասել է Շավարշ Քոչարյանը: Շ. Քոչարյանը նշել է, որ Հայաստանի ու Թուրքիայի միջեւ ստեղծվելիք հանձնաժողովը միջկառավարական ենթահանձնաժողով է, որը պետք է իրականացնի արխիվային փաստերի ուսումնասիրություններ եւ քննարկումներ` ներգրավելով միջազգային փորձագետների: Այսինքն` միջազգայիյն փորձագետները ենթահանձնաժողովի կազմում չեն: «Հանձնաժողովի օրակարգը համաձայնեցվում է երկու կողմերի միջեւ: Եթե դրվի այնպիսի հարցադրում, որը պարունակում է Ցեղասպանությունը կասկածի տակ դնելու տարրեր, բացառվում է, որ մենք դա ընդունենք: Բազմիցս հայտարարվել է, որ դա բացառվում է: Խնդիրը հետեւյալն է` այսօր Թուրքիան պատրաստ չէ ընդունելու, որ դա ցեղասպանություն է, մյուս կողմից` ինքը չի կարող հրաժարվել այն փաստից, որ այսօր կան ապացույցներ: Դա հենց ինքը` Սփյուռքն է: Կարեւոր չէ, թե Թուրքիան ինչպես է դա անվանում` կան հետեւանքները, կա հսկայական պատմամշակութային ժառանգություն` հենց Թուրքիայի այսօրվա տարածքում, որը կամ ոչնչացվում է կամ աղետալի վիճակում է: Պետք է դա ուսումնասիրել եւ բարձրացնել այդ հարցերը: Եվ վերջապես Ցեղասպանության զոհերի սերունդներին փոխհատուցում տալու խնդիրը: Սրանք են այն հարցերը, որոնք պետք է քննարկենք: Մեր դիրքերը շատ ամուր են, քանի որ այսօր բազմաթիվ երկրներ ընդունել են ցեղասպանությունը` դա փաստ է: Թուրքիան չի կարող խուսափել ցեղասպանության թողած հետեւանքներից, նա իր տարածքում հայկական եկեղեցի ունի, որ մզկիթ է սարքել: Եթե Թուրքիան այսօր բարիդրացիական հարաբերություններ է ուզում, ուրեմն թող բարի լինի այդ մզկիթը նորից քրիստոնեական եկեղեցու վերածել: Սրանք են այն հարցադրումները, որ պետք է դրվեն հանձնաժողովում: Թուրքիայի պատրաստակամությունը քննարկել ցեղասպանության հարցը` նահանջ է: Այն երկիրը, որի տարածքում Հայոց ցեղասպանություն բառի օգտագործումը քրեորեն պատժելի է, հիմա պատրաստ է քննարկել դա: Պետք չէ ընդունել թույլի կեցվածք եւ ելնել Թուրքիայի պաշտոնյաների խոսքերից: Մեր պաշտոնյաները նույնպես շատ հստակ կեցվածք ունեն այս հարցում»,-ասել է Ագ փոխնախարարը: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ |