Երեւանում ցուցարարները ցույց են անցկացրել նախագահական նստավայրի մոտ` պահանջելով հրաժարվել նախապայմաններից (Ֆոտոռեպորտաժ) 9 հոկտեմբերի 2009 - 19:41 AMT PanARMENIAN.Net - Ավելի քան 20 հազար ցուցարարներ ցույց են անցկացրել ՀՀ նախագահի նստավայրի մոտ` վանկարկելով «Նախագա'հ, մի' զիջիր», «Ոչ մի զիջումներ Թուրքիային», «Ո'չ նախապայմաններին»: Ինչպես հաղորդում է PanARMENIAN.Net ի թղթակիցը, հավաքվածների առջեւ ելույթ է ունեցել ՀՅ Դաշնակցության Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը, որը կրկին Հայաստանի նախագահին կոչ է արել ձեռնպահ մնալ Արձանագրությունների վավերացումից, որոնք ազգային անվտանգությանն ուղղված սպառնալիք են պարունակում: Նա հայտարարել է, որ եթե վավերացումը, այնուամենայնիվ, տեղի ունենա, ապա ՀՅ Դաշնակցությունը կշարունակի բողոքի ցույցերը, եւ անհրաժեշտության դեպքում կսկսի իշխանափոխության գործընթացի նախաձեռնությունը: Հավաքվածների առջեւ ելույթ ունեցավ նաեւ ՀՅ Դաշնակցության Բարձրագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, որը կարդաց հայտարարության տեքստը, որն այնուհետեւ փոխանցվեց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանին: Հայտարարության մեջ նշվում է, որ երկրի արտաքին քաղաքականությունը շեղվել է իր նախկին ուղղությունից եւ իր մեջ Հայաստանի ազգային անվտանգությանն ու ապագային ուղղված սպառնալիք է կրում: ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանը, ընդունելով հայտարարությունը, ընդգծել է, որ ցուցարարների պահանջը «նույնպես տեսակետ է, որը հաշվի է առնվելու»: Կարապետյանը հաղորդել է, որ հայտարարությունը կփոխանցվի նախագահին: Ներկա պահին ցուցարարները շարունակում են երթը դեպի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր` Ծիծեռնակաբերդ, եւ երթի մասնակիցների թիվը շարունակում է աճել: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |