ԱՄՆ ԿՈՆԳՐԵՍՈՒՄ ԱԿՏԻՎՈՐԵՆ ԼՈԲԲԻՆԳ Է ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ ՕՍՄԱՆՅԱՆ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԻ ՃԱՆԱՉՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ

PanARMENIAN.Net - Ամերիկյան Կալիֆորնիայի նահանգի սենատոր Ջեկ Սքոթը գտնում է, որ անհրաժեշտ է ԱՄՆ Կոնգրեսի օրակարգ մտցնել Օսմանյան Թուրքիայում 1915-1922 թվականների Հայոց ցեղասպանության ճանաչման մասին հարցը: «Արմինֆո» գործակալության թղթակցի հետ զրույցում Սքոթը ընդգծել է, որ Կալիֆորնիայի նահանգի Սենատը արդեն ընդունել է մի քանի բանաձեւ Հայոց ցեղասպանության վերաբերյալ: Նա հայտարարել է, որ առաջիկայում եւս ակտիվորեն լոբբինգ կիրականացնի ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում: Սենատորը ընդգծել է, որ նա համագործակցում է Կալիֆորնիայի նահանգից կոնգրեսական Ադամ Շիֆի հետ, որը Կոնգրեսում ակտիվորեն լոբբինգ է իրականացնում Հայոց ցեղասպանության ճանաչման նպատակով:



Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---