Սյուզաննա Քենտիկյանը խոստանում է նոկաուտի ենթարկել Յուլիա Սահինին10 հոկտեմբերի 2009 - 14:43 AMT PanARMENIAN.Net - WBA եւ WIBF վարկածներով պրոֆեսիոնալ կանանց շրջանում թեթեւագույն քաշային կարգում (մինչեւ 51) աշխարհի կրկնակի չեմպիոն Սյուզաննա Քենտիկյանը խոստացել է նոկաուտի ենթարկել իր մրցակցին` Յուլիա Սահինին: «Կյանքում ես բարեհամբույր եմ, սակայն ռինգում իմ խնդիրը հաղթանակն է: Եվ այնտեղ դրսեւորվում է իմ մյուս կողմը: Փոխակերպումը տեղի է ունենում վայրկայնների ընթացքում: Ինչպե՞ս; Դա ես չեմ կարող բացատրել: Խոստանում եմ, որ իմ մենամարտը Սահինի դեմ շատ տեսարժան կլինի: Ես լավ կմենամարտեմ, եվ շատ հնարավոր է, որ կհաղթեմ նոկաուտով»,-մեջբերում է Քենտիկյանին sportbox.ru-ն: Քենտիկյան-Սահին մենամարտը տեղի կունենա հոկտեմբերի 10-ին Ռոստոկ քաղաքի Universam Box-Promotion-ում կայանալիք բռնցքամարտի շոուի շրջանակներում: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |