Ցյուրիխում տեղի կունենա Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանի ու ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հանդիպումը

PanARMENIAN.Net - Այսօր Ցյուրիխում տեղի կունենա Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանի ու ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հանդիպումը: Ինչպես հաղորդում է PanARMENIAN.Net ի թղթակիցը Ցյուրիխից, Նալբանդյանի ու Քլինթոնի հանդիպումը տեղի կունենա երեւանյան ժամանակով 18:00-ին մինչ Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման արարողությունը:



Հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում Հայաստանի ու Թուրքիայի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավուդօղլուն կստորագրեն օգոստոսի 31-ին նախաստորագրված Արձանագրությունները հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին:



Ակնկալվում է, որ ստորագրմանը ներկա կլինեն ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, Ֆրանսիայի ու Ռուսաստանի արտգործնախարարներ Բերնար Քուշներն ու Սերգեյ Լավրովը, ինչպես նաեւ ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության գծով գերագույն հանձնակատար Խավիեր Սոլանան:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---