Գլենդելի հացադուլի մասնակիցները ՀՀ նախագահին կոչ են անում չստորագրել հայ-թուրքական Արձանագրությունները10 հոկտեմբերի 2009 - 16:41 AMT PanARMENIAN.Net - Գլենդելում (ԱՄՆ) Հայաստանի հյուպատոսարանի շենքի դիմաց տեղի ` ունենում տեղական հայկական համայնքի ներկայացուցիչների հացադուլն ընդդեմ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունների ստորագրման:Ուրբաթ օրը` հոկտեմբերի 9-ին, հացադուլի մասնակիցները ՀՀ նախագահին հղված նամակ են փոխանցել Գլենդելում Հայաստանի հյուպատոսարանին: Իրենց նամակում ԱՄՆ Արեւմտյան ափի հայերը Հայաստանի նախագահին կոչ են անում հաշվի առնել հայ ժողովրդի կարծիքը եւ ձեռնպահ մնալ Արձանագրությունների ստորագրումից: «Որպես Հայոց ցեղասպանության զոհերի հետնորդներ` մենք չենք կարող թույլ տալ, որպեսզի պատմական հանձնաժողովի ստեղծման ճանապարհով Հայոց ցեղասպանության պատմական իրողությունը հարցականի տակ դրվի: Որպես հայեր մենք չենք կարող լռել, երբ Հայաստանի վարչակազմն իր ժողովրդի կամքին դեմ է գնում»,- նշվում է նամակում, հաղորդում է Asbarez..com-ը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |