Հայ տեկվանդոիստները Դանիա են մեկնում մասնակցելու աշխարհի առաջնությանը10 հոկտեմբերի 2009 - 18:45 AMT PanARMENIAN.Net - Հայ տեկվանդոիստներ Արման Երեմյանն (մինչեւ 78կգ) ու Արամ Սահակյանը (մինչեւ 87կգ) հավաքականի գլխավոր մարզիչ Գեւորգ Դանիելյանի եւ իրանցի մասնագետ Ռահիմ Սամեհիի ղեկավարությամբ կմասնակցեն աշխարհի առաջնությանը, որը տեղի կունենա հոկտեմբերի 14-18 Կոպենհագենում (Դանիա): Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին է հաղորդել Հայաստանի Տեկվանդոյի ֆեդերացիայի փոխնախագահ Վարդան Ղահրամանյանը, այդ առաջնությանը երկու մարզիկները ոսկե մեդալի են հավակնում:«2002-ից մենք միջազգային առաջնություններում ոսկի չենք նվաճել: Իսկ այժմ մեր մարզիկները փայլուն մարզավիճակում են, եւ մենք միայն լավագույն արդյունքի հույս ունենք: Նշեմ, որ սկզբում ծրագրվում էր նաեւ Հայկազ Սամվելյանի ու Մաքսիմ Սահակյանի մասնակցությունը, սակայն նրանք վնասվածքներ ստացան եւ մենք նրանց չենք կարող ուղարկել մրցաշարին»,- ասել է Ղահրամանյանը: Հայկական պատվիրակությունը Դանիա կմեկնի հոկտեմբերի 12-ին, իսկ Երեւան կվերադառնա ամսի 18-ին: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |