Կառլես Պույոլ. Հայաստանի հավաքականը ոչ մրցունակ թիմ է10 հոկտեմբերի 2009 - 19:12 AMT PanARMENIAN.Net - Իսպանիայի հավաքականի եւ «Բարսելոնայի» պաշտպան Կառլես Պույոլը հայտնել է, որ Իսպանիայի հավաքականը Հայաստանի հետ սպասվող հանդիպմանը չի պատրաստվում թերագնահատել մրցակցին, չնայած, որ արդեն ապահովել է իր ուղեգիրը ԱԱ-2010 եզրափակիչ փուլ:«Մենք ինչպես միշտ հաղթանակ ենք տանելու: Նախընտրական ռաունդի բոլոր հանդիպումները մեզ համար կարեւոր են, որովհետեւ մեզ հաճախ չի նման հնարավորություն ընձեռվում միասին խաղալու, եւ մենք պետք է օգտվենք յուրաքանչյուր հնարավորությունից: Մեր մարզիչն իր աշխատանքը բարձրագույն մակարդակով է կատարում, եւ մենք պատրաստվում ենք ցույց տալ ողջ աշխարհին, որ մենք լավագույնն ենք: Իսպանացիների հետ նախորդ հանդիպումներում Հայաստանի հավաքականը ոչ ի գոլ չի հարվածել, ինչը Պույոլին առիթ է տվել հայտնելու, որ Հայաստանի հավաքականը ոչ մրցունակ թիմ է: «Հայաստանի հավաքականի հետ հանդիպմանը մեր դապրասապահն ու պաշտպանությունն աշխատելու շատ տեղ չեն ունենա: Ես վստահ եմ, որ այդ հանդիպմանն էլ հայ ֆուտբոլիստները չեն կարողանա գոլ հարվածել: Մենք երբեք մեր դարպասները բաց չենք թողել ոչ մրցունակ թիմի գնդակ: Մեր հավաքականը բազմաթիվ տաղանդավոր ֆուտբոլիստներ ունի եւ շատ լավ պաշտպանություն»,- ամփոփել է «Բարսելոնայի» պաշտպանը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |