Դավիթ Սիլվա. Նոր ռեկորդ սահմանելու հնարավորությունը Հայաստանի հավաքականի նկատմամբ հաղթանակի խթան է հանդիսանում

PanARMENIAN.Net - «Վալենսիայի» կիսապաշտպան Դավիթ Սիլվան հայտարարել է, որ Իսպանիայի հավաքականը կանի ամեն հնարավոր բան, որպեսզի նոր ռեկորդ սահմանի, այսինքն Հայաստանի եւ Բոսնիայի հավաքականների հետ հանդիպումներում ԱԱ-2010-ի հաղթանակների թիվը հասցնել 10-ի:



«Նոր ռեկորդ սահմանելու հնարավորությունը առաջիկա հանդիպումներում հաղթանակելու լրացուցիչ խթան է հանդիսանում: Ես կարծում եմ, որ մենք ի զորու ենք նման ռեկորդ սահմանել»,- հայտնել է նա:



Սիլվայի խոսքով, այդ խնդրի իրականացման գործում Իսպանիայի համար մեծ մինուս է ռմբարկու Դավիթ Վիլյայի բացակայությունը, բայց ինքը հուսով է, որ նրան փոխարինած Ալվարո Նեգրեդոն կկարողանա համալրել այդ կորուստը:



«Վիլյան շատ կարեւոր օղակ է մեր թիմում: Նա ապացուցեց դա հարվածած գոլերի քանակով, բայց մենք ունենք հարձակվողներ, որոնք ի զորու են փոխարինել նրան: Նրանցից մեկը Ալվարոն է, որը, հուսով եմ, կկարողանա դրսեւորել իրեն առաջիկա հանդիպումներում»,- նշել է Սիլվան:



Ամփոփելով իր խոսքը` Սիլվան կիսվել է Իսպանիայի հավաքականի, մասնավորապես Վիսենտո Դել Բոսկեի ընտրած մարտավարական սխեմաների մասին մասին իր կարծիքով:



«Երկու մարտավարական սխեմաներ, որոնցով առաջնորդվում է Դել Բոսկեն, արտակարգ են: Հավատարիմ լինելով այդ սխեմաներին` մենք հաղթեցինք Եվրոպայի առաջնությունը, իսկ վերջին հանդիպումներում դրանք մեզ օգնեցին հասնելու դրական արդյունքների: Բայց ես չեմ կարող պնդել, որ այդ համակարգերն ունիվերսալ են, մեր խաղի սխեման կախված է նաեւ մրցակցից: Բայց վերջին երկու հանդիպումները մենք հաղթելու ենք, ինչ գնով էլ որ լինի»,- ամփոփել է «Չղջիկների» ռմբարկուն:
 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---